Մեթոդաբար իրականացվել է Հայաստանի պետականության կործանման ծրագիր, որը շարունակում են մինչ օրս. վարչապետի թեկնածու


Մեթոդաբար իրականացվել է Հայաստանի պետականության կործանման ծրագիր, որը շարունակում են մինչ օրս. վարչապետի թեկնածու

  • 28-04-2021 18:30:07   | Հայաստան  |  Քաղաքական



Այն, ինչ արեց այսօրվա իշխանությունն իրեն վստահած և մոտ 800 հազար ձայն տված ժողովրդի հետ, դա նույնն  է, ինչ, կոպիտ ասած, տղան բռնաբարել է մորը, քանի որ ոչ մեկ չի ասի` ինչու էին նրանց նույն սենյակում թողել: «Նոյյան Տապան»-ի «Քննարկում» հաղորդաշարի ժամանակ նման հայտարարություն արեց Հայոց հայրենիք կուսակցության վարչապետի թեկնածու Արտակ Գալստյանը։
 
«Ամեն մարդ կարող է սխալ գործել` փորձ չունենալու պատճառով, բայց իրենց դեպքում դիտավորությունը ավելի քան ակնառու է, քանի որ մեթոդաբար իրականացվել է Հայաստանի պետականության կործանման ծրագիր, որը շարունակում են մինչ օրս: Նիկոլ Փաշինյանի և իր թիմի ընտրությունը պետք է դաս լինի բոլորիս համար, որ այլևս մենք երբեք ատելությամբ դրդված`ընտրություն չկատարենք: Ես կատեգորիկ մեղադրում եմ նաև նախկին իշխանություններին, որովհետև իրենց պահվածքով իրենք ծնեցին Նիկոլ Փաշինյան: Իրենք այնքան վատ կառավարեցին երկիրը, թալանեցին, ոչնչացրին, որ ժողովուրդը հասավ կրիտիկական կետին ու իրեն ղեկավար ընտրեց ակնհայտ պրոթուրքական իշխանություն` հանձին Նիկոլ Փաշինյանի»,- հայտարարեց Գալստյանը:
 
Առավել մանրամասն` տեսանյութում 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play