Ընկնելիս ո՞ւմ մեկնած ձեռքը բռնել


Ընկնելիս ո՞ւմ մեկնած ձեռքը բռնել

  • 28-04-2021 19:29:58   | Հայաստան  |  Հասարակություն

Կարևոր է, այո, ու՞մ ձեռքը: Քեզ գցողին օգնողին, ոտքը տակդ տվողին, ով ընկնելուց հետո է ձեռք մեկնում, ով մոտիկ էր քեզ, բայց հեռու պահեց քեզնից, ով արդեն  առաջին անգամ չէ, որ քեզ մոտենում է  կամ չի մոտենում այն ժամանակ, երբ դու ընկնում ես և ինքն էլ գիտի, դու էլ գիտես, որ առանց նրա լուռ, անտարբեր հայացքի, թողտվության կամ օժանդակության դու չէիր ընկնի: Ընկածին հաճախ ձեռք են մեկնում և խղճահարվողները և նրանք, ովքեր ընկած մարդ տեսնելիս, զգում են, որ եթե իրենք սատար կանգնեին, նա չէր ընկնի: Կան նաև մարդիկ, ովքեր սիրում են տեսնել ընկած մարդու, նրանց կարծիքով ընկած մարդը միշտ էլ  իրենց  օգնության կարիքն ունի, ընկած մարդուն ինչ էլ ասես՝ կհավատա, ետևիցդ կգա՝ հավատարիմ շան պես:  Նրանք գիտեն, որ ընկածին եթե ոտի կանգնեցնեն և օգնեն ինքնուրույն քայլ կատարել, այդ ընկնողն այլևս իր մեկնած ձեռքը կարող է չբռնել, ուրիշ մեկնած ձեռքեր բռնել, նա այլևս նույն ընկածը չէ, ով կարող է նույնիսկ իրեն գցողների մեջ հայտնվել: Դե ուրեմն կոեղմորոշվիր՝ ընկնելիս ում մեկնած ձեռքը պիտի բռնես:
 
գրող - հրապարակախոս
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play