Մեզանում պետությունը, փաստորեն, երբեք իշխանությունից կարևոր չի եղել. քաղաքագետ


Մեզանում պետությունը, փաստորեն, երբեք իշխանությունից կարևոր չի եղել. քաղաքագետ

  • 01-05-2021 19:39:44   | Հայաստան  |  Մեկնաբանություն

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.  «Օ.Ֆ.Բիսմարկը ասում էր, որ երբեք մի թերագնահատեք ռուսներին, նրանք ձեր՝ պլանավորած ու դետալիզացված գործողություններին մի էնպիսի անկանխատեսելի արձագանք ցույց կտան, որ ամեն բան կարող է ձախողվել։
 
Ու հիշե՛ք. հավաքական Արևմուտքը ամենից շատ ու պատմականորեն միշտ խոսափել է ՌԴ-Գերմանիա, ՌԴ-Թուրքիա գործակցությունից. քանի որ դա լուրջ պրոբլեմների աղբյուր է եղել միշտ:
 
Իսկ նպատակը ՌԴ-ին պատերազմի մեջ ներքաշելն է Արևմուտքի համար շահեկան ժամանակային ու իրավիճակային միջակայքում։
ՌԴ-ն էլ դրանից դիստանցավորվում է. հիշենք Տավուշյան պատերազմի օրակարգը, Սկադերի տեղակայումը Վարդենիսի տարածաշրջանում, մեր ՀՕՊ-ի խոցումը կարծեմ Սիսիանում և այլն։ 
 
Ռուսները դա շատ լավ հասկանում են, ու զգույշ են, բայց պատրաստվում են։
 
Երբ դու իրենց հետ սկսում ես շախմատ խաղալ քո ներքաղաքական դաշտում՝ փորձելով քո քաղաքական հաշվարկներում այլ խաղացողներ ներգրավել ու անգամ կորուստների գնով իրացնել քո նպատակը, պետք է ֆիքսես մեկ բան.
եթե դու քո երկրի  դաշտում առկա սուբյեկտների մասով լավ խաղացող ես, որևէ երաշխիք չունես, որ այլ մակարդակում կարող ես հիմնավոր հայտ ներկայացնել։ Հարակից օղակների պաշտամունքային դիտարկումներն ու դիֆերամբներն էլ միայն երեսպաշտություն են։ 
 
Երբեք չես կարող խաբել մեծ խաղացողներին, քանի որ իրենք լավ գիտեն, թե ո՞ր բառը ու ո՞ր տառը, ո՞ր տեղից հանվեց ու ու՞ր դրվեց, կամ ի՞նչ պարբերականությամբ էր կլինետը մտնում պետ. հիմնակրներ ու ում հետ, ինչ խոսում և ամենակարևորը՝ ինչու...
Մյուս կողմից էլ նայում ես էս ընտրական գործընթացներին ու հասկանում, որ ստահակը կարծես ընտրություններին չի մասնակցում, թեման այլ բևեռների մեջ է՝ իրենց մեդիա ու փորձագիտական ռեսուրսով և այլնով:
 
Մեզանում պետությունը փաստորեն երբեք իշխանությունից կարևոր չի եղել...
.
Ի դեպ, ըստ առկա խաղի ներկա պատկերի՝ այսօր ընտրական պրոցես են մտել մարդիկ ու թիմեր, ոչ թե եկող(հունիս  20), այլ դրանից հետո արտահերթ ընտրություններին իրական թեկանծուին բերելու ակնկալիքով։ Այլևս պետք է ԱԺ-ում ներգրավված լինել այլ ձևաչափով, որ անհրաժեշտ քայլերը անել արդեն ներսից։
 
Ի դեպ, ֆեյքերի ինֆոն պակասել է, հետաքրքիր է ինչու»:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն