Խորհրդակցություն ԱԻՆ-ում. նախարարի պաշտոնակատարը մի շարք հանձնարարականներ է տվել

04-05-2021 12:53:05   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն


 
Արտակարգ իրավիճակների նախարարությունում՝ նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանի գլխավորությամբ, տեղի է ունեցել խորհրդակցություն: Գերատեսչության ստորաբաժանումներն ու ՊՈԱԿ-ներն այսօր ամփոփել են ապրիլ ամսվա ընթացքում իրականացված աշխատանքները: Զեկույցներով հանդես են եկել ԱԻՆ գլխավոր քարտուղար Վահագն Օհանյանը, Շենքերի, շինությունների պահպանման և տնտեսական վարչության պետի տեղակալ Արմեն Գևորգյանը և ԱԻՆ կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող, խորհրդական Վահե
Հարությունյանը:
 
Նախարար Փիլոյանին զեկուցվել է գույքագրման գործընթացի վերաբերյալ. աշխատանքներն ավարտվել են, Երևանի և մարզային փրկարարական վարչությունների ստորաբաժանումներում գույքագրվել է 63179 միավոր փաստացի գույք: Ա. Գևորգյանն անդրադարձել է նաև գնումների գործընթացին: Ելնելով փրկարար ծառայության աշխատանքային կարիքներից՝ առաջարկվեց առաջնային կարգով ընթացք տալ առավել հրատապ գնումներին:
 
Խորհրդակցության ընթացքում Անդրանիկ Փիլոյանն ուշադրություն է հրավիրել մարդասիրական բեռների մաքսազերծման աշխատանքներին: Նախարարի պաշտոնակատարին զեկուցվել է ԱԻ նախարարության անունով ուղարկված մարդասիրական բեռների ստացման հետ կապված խնդիրները: Նախարարը հանձնարարել է բեռների ստացման և դուրսգրման ընթացքն արագացնել՝ անհրաժեշտության դեպքում համապատասխան շահագրգիռ կառույցների հետ համատեղ մշակել իրավական նախագծեր:
 
Ա. Փիլոյանն անդրադարձել է նաև պատվաստումների գործընթացին: «Քովիդ-19» համավարակի դեմ պայքարի շրջանակում՝ հանձնարարություն է տրվել կազմել կամավոր պատվաստվելու ցանկություն ունեցող աշխատակիցների ցուցակ, որի առկայության դեպքում պատվաստումները տեղում իրականացնելու համար նախարարություն կհրավիրվի բժիշկների խումբ:
 
ՀՀ ԱԻՆ
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 86 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար