Սյունիքն այլևս մերը չի. իրականում այն ռուսների ու իրանցիների վերահսկողության ներքո է. քաղաքագետ

04-05-2021 16:13:27   | Հայաստան  |  Մեկնաբանություն



Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մեր երկիրը մեղք է մեր ձեռը։ Տպավորություն է , որ դանակը սրել ենք, ընկել նրա ջանին ու ամեն մեկս մեր մասն ենք պոկում։ Վազգենենք ինչ կասեին հիմա, ավելի լավ է չգրեմ։
 
Սյունիքն այլևս մերը չի։ Իրականում այն ռուսների ու իրանցիների վերահսկողության ներքո է։ Իսկ մենք` ՀՀ, այն հանձնել է թորքին։ 
 
Այո՛, մենք, քանի որ էս ստահակի օրակարգով ընտրության ենք գնում։ Միանգամից բոլորը դարձան օրինապաշտ։ 30 տարի ոչ մեկը օրենքից չէր խոսում, պատերազմից հետո անգամ ԳՇ դարձավ ՍԴ դիմող։ Հենց հարցը հասավ պետություն կորցնելուն, մենք բոլորս պարզեցինք, որ մենք օրինապահ ենք։ Ու գիտեք ինչու, քանի որ մեր պետությունը անտեր ա։
 
Բայց դա կարևոր չէ, դուք ճոռոմ տեքստեր գրեք։
 
Քաղաքական ռոմանտիկները նույնչափ վտանգավոր են որչափ գործակալ դավադիրները, մի տարբերությամբ` առաջինները անգիտակից են պետությունը կործանում»։
 
 
 
 
չգրեմ։   Սյունիքն
Նոյյան տապան   -   Մեկնաբանություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 238 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար