Աշոտ Աղաբաբյանի նոր գիրքը՝ «Գաղտնիքների տիրակալը» շուտով կհայտնվի ընթերցողի սեղանին


Աշոտ Աղաբաբյանի նոր գիրքը՝ «Գաղտնիքների տիրակալը» շուտով կհայտնվի ընթերցողի սեղանին

  • 04-05-2021 16:28:51   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Գրող Աշոտ Աղաբաբյանի նոր բացահայտումը՝  «Գաղտնիքների տիրակալը» վեպը շուտով կհայտնվի ընթերցողի սեղանին: Մայիսի 6-ից, ժամը 13:00-ից Բուկինիստի գլխամասային գրախանութում գիրքը վաճառքի կհանվի նաև հեղինակի մակագրությամբ: Այդ ժամերին հեղինակը կլինի գրախանութում:
 
Ա. Աղաբաբյանը ընթերցողին հայտնի է «Ռեզիդենտը», «Մենակը», «Թակարդ» բեստսելլերներով, որոնք վերահրատարակվել են 8 անգամ, թարգմանվել ռուսերեն, անգլերեն և պարսկերեն:
 
«Գաղտնիքների տիրակալը» վեպում առաջին անգամ ներկայացված է 20-րդ դարի ԽՍՀՄ պետանվտանգության ամենագաղտնի մարդու՝ լեգենդար հետախույզ, գեներալ-մայոր Իվան (Հովհաննես) Աղայանցի կյանքի ոդիսականը, որի մասին արգելված էր գրել շուրջ 80 տարի:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն