Նախագահ Սարգսյանն ու ՖԻԴԵ-ի նախագահը քննարկել են ՀՀ-ում շախմատի զարգացման հեռանկարները


Նախագահ Սարգսյանն ու ՖԻԴԵ-ի նախագահը քննարկել են ՀՀ-ում շախմատի զարգացման հեռանկարները

  • 04-05-2021 17:13:46   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Շախմատի համաշխարհային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահ, «Սկոլկովո» հիմնադրամի նախագահ Արկադի Դվորկովիչին, տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից:
 
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստանում շախմատի զարգացման հեռանկարների շուրջ: Ընդգծվել են մեր երկրի շախմատային հարուստ ավանդույթներն ու դրանք պահպանելու և զարգացնելու կարևորությունը:
 
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև «Սկոլկովո» միջազգային գիտակրթական կենտրոնի հետ նախագահական ATOM նախաձեռնության շրջանակներում համագործակցության հնարավորություններին:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն