Վերաքննիչ դատարանը բավարարել է Օնիկ Գասպարյանի բողոքը

04-05-2021 19:26:58   | Հայաստան  |  Իրավունք



Վերաքննիչ վարչական դատարանը բավարարել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից ազատված Օնիկ Գասպարյանի բողոքը, տեղեկանում ենք Դատալեքս տեղեկատվական համակարգից։
 
Վերաքննիչի դատավոր Կարեն Ավետիսյանը քննել է բողոքը և եզրահանգել, որ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու
հրամանագրի նախագիծը, որը հանրապետության նախագահը չի ստորագրել, բայց և չի ուղարկել Սահմանադրական դատարան, իրենից ներկայացնում է Գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու մասին իրավական ակտ։ Եվ նման պայմաններում Օնիկ Գասպարյանը կարող է Վարչական դատարանում բարձրացնել իրեն Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի պաշտոնից ազատելու մասին իրավունքի ուժով ուժի մեջ մտած՝ փաստացի գոյություն ունեցող, համապատասխան իրավական ակտի իրավաչափության ստուգման հարցը։
 
Հետևաբար, Վերաքննիչ վարչական դատարանը հիմնավոր չի համարել Վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանի եզրահանգումը։
 
Հիշեցնենք, որ Օնիկ Գասպարյանը դիմել էր Վարչական դատարան իր պաշտոնանկության հարցով:
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 119 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար