Չի կարելի խաղալ մարդկանց զգացմունքների հետ. իմքայլական պատգամավորը` 3 ռազմագերու հնարավոր վերադարձի մասին


Չի կարելի խաղալ մարդկանց զգացմունքների հետ. իմքայլական պատգամավորը` 3 ռազմագերու հնարավոր վերադարձի մասին

  • 04-05-2021 19:56:46   | Հայաստան  |  Մեկնաբանություն

ՀՀ ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արթուր Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 
 
«Մի քանի ռազմագերու հնարավոր վերադարձի մասին ադրբեջանական անհայտ տելեգրամյան ալիքներում լուրերը շատ արագ արտատպվում են հայկական տիրույթում։
 
 Տարածում են լրագրողներ, հանրային եւ քաղաքական գործիչներ, լրատվականներ։ 
 Սա ոչ այլ ինչ է, քան անպատասխատանտվության հերթական խայտառակ դրսեւորում։
 
 Քանի դեռ լուրը պաշտոնական մակարդակում հաստատված չէ, մեր հայրենակիցները հայկական հողի վրա չեն, չի կարելի նման լուրեր տարածել։ Դժվա՞ր է հասկանալը, որ նման գործելաոճը կարող է ազդել գործընթացների վրա։ 
 ՉԻ ԿԱՐԵԼԻ խաղալ մարդկանց զգացմունքների հետ»։
 
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն