Երևանում է Յուրի Ջորկաեֆը` մասնակցելու ՖԻՖԱ-ի հիմնադրամի ճամբարի բացմանը


Երևանում է Յուրի Ջորկաեֆը` մասնակցելու ՖԻՖԱ-ի հիմնադրամի ճամբարի բացմանը

  • 04-05-2021 21:36:37   | Հայաստան  |  Սպորտ

Երևանում է գտնվում հայազագի հանրահայտ ֆուտբոլիստ, Ֆրանսիայի հավաքականի կազմում աշխարհի և Եվրոպայի չեմպիոնի կոչմանն արժանացած Յուրի Ջորկաեֆը, տեղեկանում ենք Հայաստանի օլիմպիական կոմիտեից: Նա  ՖԻՖԱ-ի հիմնադրամի ճամբարի ծրագրով  Հայաստան – 2021 - ի տնօրենն է:
 
ՀՖՖ ակադեմիայում  երեկ մեկնարկեց ՀՖՖ –ի և ՖԻՖԱ – ի  հիմնադրամի համատեղ ծրագիրը։
 
Հիմնադրամը  Հայաստանն  ընտրել է որպես ծրագիրն իրականացնող առաջին երկիր։
 
Ակադեմիայում կանցկացվի մեկշաբաթյա ճամբար՝ անապահով ընտանիքների, ծնողազուրկ, հաշմանդամություն ունեցող երեխաների, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների և Արցախից տեղահանված ընտանիքների՝ նախապես ընտրված 12-14 տարեկան 100 երեխաների համար։
 
Առաջին օրը մասնակիցները ՀՖՖ տեխնիկական կենտրոնում անցան բուժզննում և ստացան համապատասխան   համազգեստներ ու նվերներ։
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play