Դիրիժոր Վիկտորիա Դոբրովոլսկայան հանդես կգա Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ


Դիրիժոր Վիկտորիա Դոբրովոլսկայան հանդես կգա Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ

  • 04-05-2021 21:49:30   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հայաստանի պետական կամերային նվագախումբը մայիսի 7-ին, ժամը 19:00 հանդես կգա դիրիժոր Վիկտորիա Դոբրովոլսկայայի (Ռուսաստան) ղեկավարությամբ: Համերգը կկայանա Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Նվագախմբի հետ որպես մենակատար ելույթ կունենա ջութակահար Ելիզավետա Գլազունովա (Ռուսաստան): 
 
Համերգային ծրագրում Վ.Ա. Մոցարտի, Պ. Ի. Չայկովսկու, Դ. Շոստակովիչի ստեղծագործություններն են: 
 
Դիրիժոր Վիկտորիա Դոբրովոլսկայան Համառուսական երաժշտական մրցույթի դափնեկիր է (Մոսկվա, 2015): 2011 թվականից ղեկավարել է տարբեր նվագախմբեր և երգչախմբեր, այդ թվում` Կարելիայի Հանրապետության երաժշտական թատրոնում կայացած օպերային գալա համերգները, Սանկտ Պետերբուրգի երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի համերգների շարքը, Ջ.Ռոսինիի «Մոխրոտը» օպերայի նախապատրաստությանը ՝ Պեզարոյի Ռոսսինիի կոնսերվատորիայում (Իտալիա) և այլն:
 
2011-ին Հարավային Կորեայի Դեջոն երաժշտական քոլեջում աշխատել որպես երգչախմբի և նվագախմբի դիրիժոր: 2013 թվականից Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայի ստուդիայի երգչախմբի ղեկավարն է: 
 
2017-ի նոյեմբերից Հարբինի (Չինաստան) կոնսերվատորիայի միջազգային նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն է: Նվագախմբի հետ համերգներով շրջագայել է Չինաստանի տարբեր քաղաքներում և  ձայնագրություններ է իրականացրել Պեկինի կենտրոնական հեռուստատեսության համար:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն