Բաքվից Հայաստան է տեղափոխվել 3 հայ ռազմագերի

04-05-2021 22:05:27   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



Քիչ առաջ «Էրեբունի» օդանավակայանում վայրէջք է կատարել ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի ինքնաթիռը, որով Ադրբեջանից Հայաստան են տեղափոխվել 3 հայ գերի։
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի նախկին տեղակալ Բորիս Ավագյանը։ «Այսօրվա ուրախալի փաստը, որ մեր հայրենակիցները վերադառնում են, պետք է լինենք երախտապարտ և շնորհակալ Ռուսաստանի Դաշնությանը և ռուս խաղաղապահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովին»,- ասաց Ավագյանն ու հայտնեց, որ Հայաստան են տեղափոխվել 3 գերի։ Աղբյուր` Panorama.am
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 149 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար