Բաքվից Հայաստան է տեղափոխվել 3 հայ ռազմագերի


Բաքվից Հայաստան է տեղափոխվել 3 հայ ռազմագերի

  • 04-05-2021 22:05:27   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Քիչ առաջ «Էրեբունի» օդանավակայանում վայրէջք է կատարել ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի ինքնաթիռը, որով Ադրբեջանից Հայաստան են տեղափոխվել 3 հայ գերի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի նախկին տեղակալ Բորիս Ավագյանը։ «Այսօրվա ուրախալի փաստը, որ մեր հայրենակիցները վերադառնում են, պետք է լինենք երախտապարտ և շնորհակալ Ռուսաստանի Դաշնությանը և ռուս խաղաղապահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովին»,- ասաց Ավագյանն ու հայտնեց, որ Հայաստան են տեղափոխվել 3 գերի։ Աղբյուր` Panorama.am
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play