ԱՀ Նախագահ Ա.Հարությունյանը այցելել է Հաթերքի ենթաշրջան


ԱՀ Նախագահ Ա.Հարությունյանը այցելել է Հաթերքի ենթաշրջան

  • 05-05-2021 14:50:58   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 4-ին այցելել է Մարտակերտի շրջանի Հաթերքի ենթաշրջան և Շահումյանի շրջանի Ակնաբերդ համայնք: 
 
Երկրի ղեկավարը հանդիպել է տեղի բնակչության ու շրջանների ղեկավարության հետ և քննարկել համայնքներում առկա խնդիրները, դրանց լուծման ուղիները և ենթաշրջանի զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր:
 
Նախագահը նշել է, որ Գետավանում, Զարդախաչում, Հաթերքում, Զագլիկում, Չափարում և Ակնաբերդում շարունակվելու են շինարարական աշխատանքները՝ ուղղված պատերազմի հետևանքով տեղահանված ընտանիքների համար նոր բնակելի տների կառուցմանը, հին բնակֆոնդի վերանորոգմանը և անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծմանն ու վերակառուցմանը: Այդ համատեքստում Նախագահը հատուկ ընդգծել է իրականացվող աշխատանքների բարձր որակի ապահովման անհրաժեշտությունը՝ կոնկրետ հանձնարարականներ տալով դրանց պատշաճ կատարման ուղղությամբ: Անդրադառձ է կատարվել նաև շրջաններում գյուղատնտեսության զարգացմանն ուղղված ծրագրերին և նշվել դրանց նոր թափ հաղորդելու անհրաժեշտությունը: 
 
Անդրադառնալով անվտանգային միջավայրին՝ երկրի ղեկավարը ևս մեկ անգամ շեշտել է, որ Արցախի Հանրապետությունն այդ ոլորտի խնդիրները փորձում է լուծել համադրելով Պաշտպանության բանակի, Հայաստանի Հանրապետության և ՌԴ խաղաղապահ զորակազմի ջանքերը և կողմնակից է բոլոր խնդիրների խաղաղ կարգավորմանը: 
 
«Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը եղել և մնում է օրակարգում»,- նշել է նախագահ Հարությունյանը:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play