Արարատ Միրզոյանը մայիսի 16-18-ը կայցելի Մոսկվա

05-05-2021 16:30:41   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մայիսի 16-18-ը պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը, հղում անելով ՌԴ ԱԳՆ
տարածած հաղորդագրությանը:
 
«Զարգանում են միջխորհրդարանական կապերը (Ռուսաստանի և Հայաստանի): Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի պատվիրակությունն ապրիլի 24-ին Երևանում մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին տեղի ունեցած հայ ժողովրդի ցեղասպանության հիշատակի միջոցառումներին: Մայիսի 16-18-ը նախատեսված է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Մոսկվա»,- ասված է հայտարարությունում:
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 69 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար