Սերժ Սարգսյանն ասել է` տալիս եմ Ղարաբաղի կեսը, Ադրբեջանն ասել է` ոչ. Նիկոլ Փաշինյան

05-05-2021 18:00:33   | Հայաստան  |  Քաղաքական



Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե դեռ 2016 թվականին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, թե պատրաստ է Ղարաբաղի կեսը տալ` մյուս կեսի ինքնորոշմանը հասնելու համար, սակայն Ադրբեջանը մերժել է:
 
«Նոյյան Տապանի» թղթակցի փոխանցմամբ, ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նշեց. «Սերժ Սարգսյանը 2016 թվականի նոյեմբերի 17-ին «Ռոսիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, որը հենց հիմա ցանկացած ոք կարող է յութուբում նայել, ասում է, որ իրենք պատրաստ էին 7 շրջանները հանձնել Ադրբեջանին, սակայն Ադրբեջանն ասում էր` ոչ, ավելին պետք է տաք: Դա ես չեմ ասում, Սերժ Սարգսյանն է ասում: Բայց ամեն անգամ Ադրբեջանն առաջ էր քաշում նոր պայմաններ:
 
Ես ավելին ասեմ,
Սերժ Սարգսյանն ավելին էր տալիս Ադրբեջանին, Ղարաբաղի կեսն էլ էր տալիս Ադրբեջանին, սակայն Ադրբեջանն ասում էր ոչ: Ինչպե՞ս եմ հիմնավորում այս ասածը, շատ պարզ: Երբ նախորդ անգամ ԱԺ հարցուպատասպանի ժամանակ ես ասում էի, որ Սերժ Սարգսյանն օգտագործում է «բնակիչ» եզրույթը, արդյոք կարո՞ղ ենք եզրակացնել, որ նաև ԼՂԻՄ-ի ադրբեջանցի բնակիչները պիտի մասնակցեին այդ ենթադրվող հանրաքվեին: Ինձ զարմացրեց, որ հանրապետականներն էլի արձագանքեցին ու ասացին, որ Խորհրդային միության ժամանակ եղած չափով պետք է մասնակցեին: Ֆիքսենք սա: Բայց երկու սկզբունքային հարց կա.  ԽՍՀՄ տարիներին, եթե հավատանք մարդահամարին, ԼՂԻՄ-ում բնակվել է 40 հազար ադրբեջանցի, հիմա եթե այդ 40 հազար ադրբեջանցին, Սերժ Սարգսյանի ասածով, ստանում են ԼՂ բնակչի կարգավիճակ, ես հարց եմ տալիս, այդ բնակիչը որտե՞ղ պետք է բնակվեր:
 
Ես հղվելու եմ միայն իրենց ասածների վրա, որ չստացվի, թե բանակցային գործընթացի գաղտնիքներ եմ բացում: Այդ 40 հազար ադրբեջանցին որտե՞ղ էր բնակվելու: Կարո՞ղ եմ ենթադրել, որ նրանք բնակվելու են նույն տեղերում, ինչ բնակվել են մինչ այդ»,- ասաց Փաշինյանը: 
 
Նա նաև նկատեց` այդ 40 հազար ադրբեջանցին որ մասնակցեց հանրաքվեին 130 հազար հայի հետ, և 130 հազար հայն ինքնորոշվեց,
այդ 40 հազար ադրբեջանից կարո՞ղ է ասել` գիտեք ինչ, ես էլ ունեմ ինքնորոշման իրավունք, ես էլ իմ հատվածում եմ ինքնորոշվում: Իսկ ինչպե՞ս է որոշվելու հանրաքվեի ադրյունքը: «Արդյո՞ք այն թղթում, որ իրենք պատրաստվում էին ստորագրել,  ձևակերպված էր, որտեղ է լինելու հանրաքվեն:  Ադրբեջանի մեկնաբանությունն այն է, որ հանրաքվեն պետք է լիներ Ադրբեջանի տարածքում»,- ասաց Փաշինյանը` հավելելով, որ նույնիսկ այդ տարբերակին Ադրբեջանն ասել է ոչ:
 
 
 
 
Նոյյան տապան   -   Քաղաքական
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 888 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար