Դավաճան եք, կապիտուլյանտ եք, հողատու եք. Փաշինյանը մեղադրում է Քոչարյանին ու Սարգսյանին

05-05-2021 18:16:14   | Հայաստան  |  Քաղաքական



Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշեց, թե Սերժ Սարգսյանն նախկինում ասել է, որ այլևս հույս չպետք է ունենալ, որ Ադրբեջանը պատերազմի միջոցով չի փորձի լուծել Ղարաբաղի հարցը։ 
 
«Նոյյան Տապան»-ի թղթակցի փոխանցմամբ` Փաշինյանը նկատեց, որ հիմա էլ իրենց ասում են, թե իրենք հրահրեցին պատերազմը:
 
«Հիմա էլ մեզ ասում են՝ դուք հրահրեցիք պատերազմը, ձեր նոր կետից սկսեցիք։ Բա ո՞ւմ կետից պետք է սկսեինք, պետք է ասեինք՝ լավ, Սերժ Սարգսյանը 7 շրջանը և Ղարաբաղի կեսը
տալիս է, դե մենք էլ էն մյուս կեսն ենք տալիս, որպեսզի պատերազմ չլինի։ Եվ էլի եմ ասում՝ էս պատմությունը 1998 թվին է սկսվել, երբ Ղարաբաղը դուրս է շպրտվել բանակցային գործընթացից, և Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը կողմ է քվերակել Եվրոպայում անվտանգության խարտիային, որտեղ հստակ նշվել է, որ ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը պետք է ամրապնդի երկրների տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը՝ գոյություն ունեցող պետությունների կազմում։ 
 
Դե եկեք պարզենք՝ ով է դավաճանը, ով է կապիտուլյանտը, դե եկեք պարզենք՝ ով է հողատուն։ Ես ասում եմ՝ դուք եք, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան: Դավաճան եք, կապիտուլյանտ եք, հողատու եք։ 
 
Մենք պայքարել ենք ձեր դավաճանության դեմ, բայց դուք պատերազմի օրերին էլ ձեր դավաճանությունը շարունակել եք։ Մենք պայքարել ենք ձեր հողատու լինելու դեմ, բայց դուք պատերազմի օրերին էլ ձեր հողատու էաությամբ շարունակել եք ձեր գործունեությունը։
Մենք պայքարել ենք ձեր գրած կապիտուլյացիայի դեմ, բայց դուք ամեն ինչ արել եք հանուն կապիտուլյացիայի։ Մենակ էն, որ ձեր վարչապետի թեկնածուն ասում էր՝ զանգում էինք գեներալներին, ասում էինք՝ ձեր թշնամին այդտեղ չի, այստեղ ա... Այստեղ Ադրբեջանն ուներ թշնամի և դուք ունեիք թշնամի»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը։
 
Նոյյան տապան   -   Քաղաքական
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 347 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար