Քիմ Քարդաշյանը և Շերը «Դասավանդի'ր, Հայաստան»-ի կողքին են


Քիմ Քարդաշյանը և Շերը «Դասավանդի'ր, Հայաստան»-ի կողքին են

  • 06-05-2021 13:17:03   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Քիմ Քարդաշյանը, Շերը, Սերժ Թանկյանը, Էրիկ Իսրայելյանը, Սամ Սիմոնյանը կոչ են անում միավորել ջանքերը՝ հանուն Հայաստանի և Արցախի մանուկների կրթության հնարավորությանների ընդլայնման և բարվոք ապագայի։
 
«Hope For Armenia and Teach For Armenia»- Հենց այս խոսքերով Քիմ Քարդաշյանը, Շերը, ինչպես նաև մի շարք այլ ականավոր սփյուռքահայ գործիչներ կոչ են անում միանալ «Դասավանդի'ր, Հայաստան»-ի նախաձեռնությանը՝ ընդլայնելու Հայաստանի և Արցախի աշակերտների կրթական հնարավորությունները։ Ըստ այդմ, վաղը՝ մայիսի 7-ին, մեկնարկելու է «Դասավանդի'ր, Հայաստան» հիմնադրամի «Hope For Armenia: A Springtime Debut» առցանց տեղեկատվական միջոցառումը, որի ընթացքում Հիմնադրամի Ուսուցիչ-առաջնորդները, ովքեր թողել են իրենց առօրյան ու միացել հեռավոր գյուղերում դասավանդելու առաքելությանը, կիրականացնեն առցանց շրջագայություն դեպի Հայաստան և հետպատերազմյա Արցախ, կծանոթացնեն իրենց դպրոցների հետ և կներկայացնեն կատարված աշխատանքները: Այս շարժմանն են միացել աշակերտներ ու ուսուցիչներ՝ մոտ 100 համայնքներից, երիտասարդ մասնագետներ, բարերարներ և համաշխարհային մեծության աստղեր։ 
 
Միջոցառման և շարժամնը միանալու մանրամասների համար անհրաժեշտ է այցելել Հիմնադրամի պաշտոնական կայքէջ՝ www.teachforarmenia.org/hopeforarmenia
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն