Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում


Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում

  • 06-05-2021 15:24:17   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
 
Հանրապետության տարածքում`
 
Մայիսի 6-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Մայիսի 7-ի ցերեկը, 9-ի կեսօրից հետո, 10-ի գիշերը բոլոր շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Մայիսի 8-ին, 10-ի ցերեկը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
 
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ:
 
Օդի ջերմաստիճանը 8-9-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով;
 
Երևան քաղաքում՝
 
Մայիսի 6-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Մայիսի 7-ի ցերեկը, 9-ի կեսօրից հետո, 10-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ: Մայիսի 8-ին, 10-ի ցերեկը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
 
ՀՀ ԱԻՆ
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն