ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության «վերադարձի» կարևոր ազդակ


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության «վերադարձի» կարևոր ազդակ

  • 06-05-2021 16:39:09   | Հայաստան  |  Մեկնաբանություն

Քաղաքագետ Նարեկ Մինասյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
 
«Պատերազմից հետո ԵԱՀԿ ՄԽ համանախագահները տարածել են իրենց 3-րդ համատեղ հայտարարությունը, որտեղ.
 
-   Կոչ է արվում ամբողջությամբ և օպերատիվ ավարտել բոլոր բանտարկյալների, պահվող անձանց և աճյունների փոխանակման գործընթացը և պահպանել կալանավորվածների նկատմամբ մարդասիրական վերաբերմունք ապահովելու պարտավորությունները։ Ռազմագերիների վերադարձի պարտավորության խախտման և կտտանքների կիրառման ակնարկը, ըստ էության,  Բաքվին հասցեագրված ուղերձ է։ 
 
- Կրկին հիշատակվում է ականազերծման հետ կապված տվյալների փոխանակումը, ինչը ադրբեջանական «կեղծ» օրակարգի մաս է։ 
 
- Կարևորվում է Արցախ մուտք գործելու համար [Ադրբեջանի կողմից] սահմանափակումների չեղարկումը, այդ թվում` միջազգային մարդասիրական կազմակերպությունների ներկայացուցիչների համար։
 
 - Կարևորվում է փոխվստահության մթնոլորտի ձևավորմանն ուղղված կոնկրետ քայլերի իրականացումը և կարգավորման գործընթացի` բարձր մակարդակի շփումների վերսկսումը։
 
Ապրիլի 13-ի և մայիսի 5-ի հայտարարություններում մի շարք կետեր կրկնվում են։ 22 օր անց մի շարք շեշտադրումների կրկնությունը վկայում է, որ ՌԴ-ն, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան վճռական են տրամադրված համանախագահության ձևաչափի ակտիվացման հարցում և փաստացի փորձում են մեծացնել Ադրբեջանի նկատմամբ ճնշումները։
 
Ակնհայտ է նաև, որ գերիների վերադարձի խնդրում բոլոր համանախագահները ակտիվացել են, և  այս հարցում նրանց միջև նկատելի է անգամ «դրական մրցակցություն»։
 
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն