Թուրքիայի ԱԳՆ-ի արձագանքը Լատվիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը


Թուրքիայի ԱԳՆ-ի արձագանքը Լատվիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը

  • 06-05-2021 16:48:03   | Թուրքիա  |  Ի՞նչ է գրում մամուլը

Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Լատվիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի ընդունմանը՝ այն անվանելով քաղաքական պատճառներով պատմությունը վերաշարադրելու փորձ, փոխանցում է Ermenihaber.am-ը: 
 
«Լիտվիայի խորհրդարանում այսօր ընդունված 1915-ի իրադարձությունները որպես ցեղասպանություն ճանաչող որոշումը պատմությունը քաղաքական նպատակներով վերաշարադրելու անօրինական փորձ է: Այդ անհաջող ու անօրինական որոշումը մերժում ենք ու դատապարտում: Խորհրդարանները պատմություն գրելու և արդարադատություն իրականացնելու մեխանիզմներ չեն»,- ասված է Թուրքիայի ԱԳՆ-ի կայքում հրապարակված հայտարարության մեջ:
 
«Այս նախաձեռնությունը հակասում է նաև 1948-ին ընդունված Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին ՄԱԿ-ի կոնվենցիային, ինչպես նաև ՄԻԵԴ-ի կողմից 2013 և 2015 թթ-ին ընդունված որոշումներին (նկատի ունի թուրք ուլտրա ազգայնկան գործիչ Դողու Փերինչեքի գործով կայացված Շվեյցարիայի դեմ կայացված վճիռը-խմբ.), որոնց ցույց են տալիս 1915-ի իրադարձությունների վիճարկելի էությունը»,- ասված է հայտարարության մեջ: 
 
Հայտարարությունը, որում Լիտվայի խորհրդարանի նկատմամբ պատմական իրադարձությունների վերաբերյալ երկակի ստանդարտներ կիրառելու մեղադրանք է հնչեցվում, եզրափակվում է այսպես. 
 
«Լատվիայի խորհրդարանին պատմությունից թշնամություն բխեցնել ձգտող որոշ շրջանակների օրակարգին ծառայելու փոխարեն, հրավիրում ենք այդ սխալ քայլից հետ կանգնել ու աջակցել տարածաշրջանի ժողովուրդների ու հատկապես թուրք և հայ ժողովրդի՝ տարածաշրջանում խաղաղության մեջ միասին ապրելու պրակտիկա հիմնելուն միտված ջանքերին»:
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը