Ռոբերտ Քոչարյանը կգլխավորի «Վերածնվող Հայաստան» կուսակցության և ՀՅԴ-ի նախընտրական դաշինքը

06-05-2021 16:14:27   | Հայաստան  |  Քաղաքական



Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կգլխավորի «Վերածնվող Հայաստան»
կուսակցության և Հայ հեղափոխական դաշնակցության նախընտրական դաշինքը: Այս մասին ասված է «Վերածնվող Հայաստան» կուսակցության ֆեյսբուքյան էջում:
 
«Հաշվի առնելով Հայաստանում և Արցախում ստեղծված օրհասական վիճակը, ելնելով գաղափարակից և համախոհ քաղաքական ուժերի հետ միասնաբար հանդես գալու անհրաժեշտությունից՝ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը որոշում է կայացրել հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել Հայ հեղափոխական դաշնակցության հետ նախընտրական դաշինքով, որը կգլխավորի Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը»,- ասված է հայտարարությունում:
 
 
 
Նոյյան տապան   -   Քաղաքական
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 167 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար