ՔՊ-ն ընտրություններին կմասնակցի առանց դաշինքի


ՔՊ-ն ընտրություններին կմասնակցի առանց դաշինքի

  • 06-05-2021 17:00:41   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախատեսվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցի որպես առանձին կուսակցություն՝ առանց դաշինքի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
 
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դաշինքով չի մասնակցելու ընտրություններին, այլ մասնակցելու է որպես առանձին կուսակցություն»,- ասաց Մակունցը:
 
ՔՊ-ի ցուցակի հետ կապված հրապարակում դեռ չարեց՝ նշելով, որ մայիսի 10-ից հետո կսկսեն ներկայացնել, թե ցուցակներն ինչ տրամաբանության կլինեն, ովքեր ներգրավված կլինեն: Սակայն նա ասաց. «Նոր մարդիկ կլինեն նախընտրական ցուցակում: Ցուցակը կազմվելու է առաջին հերթին կուսակցությունների մասին օրենքին համապատասխան»:
 
Անդրադառնալով հարցին՝ գործարարներ կլինե՞ն ցուցակում, Մակունցը չցանկացավ այդ առումով որևէ մեկնաբանություն անել այս պահին:
 
Անդրադառնալով նրան, որ քարոզարշավը չսկսած՝ Երևանում արդեն կան «Քաղաքացիական պայմանագրի» պաստառներ՝  նա ասաց, որ Երևանում և ոչ միայն Երևանում կան տարբեր պաստառներ, որոնք ներկայացնում են տարբեր քաղաքական թիմեր, ինչը գործող օրենքներին համապատասխան է և որևէ կերպ չի հակասում:
 
ՔՊ-ի նախընտրական կարգախոսն է՝ «Ապագա կա»:
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play