Հյուսիսային պողոտայում և «Դալմա Գարդեն» մոլի կայանատեղիում Քովիդի դեմ պատվաստվել է 80 քաղաքացի. ԱՆ

06-05-2021 18:35:24   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



ՀՀ առողջապահության նախարարության և Երևանի քաղաքապետարանի համագործակցությամբ ձևավորված շարժական պատվաստումային խմբերը շարունակում են աշխատանքները:  Հյուսիսային պողոտայում և «Դալմա Գարդեն» մոլի կայանատեղիում տեղակայված պատվաստումային կետերում արդեն իսկ 53 քաղաքացի պատվաստվել է կորոնավիրուսային հիվանդությամ դեմ: 
 
Այս մասին տեղեկանում
ենք առողջապահության նախարարությունից: Քաղաքացիների գիտակցության, պատասխանատվության և ռիսկերի ճիշտ գնահատման արդյունքում COVID-19-ի դեմ պատվաստումների համար դիմելիությունը երեկվանից կրկնապատկվել է:
Նշենք, որ երեկ նույն կետերում պատվաստվել է 27 քաղաքացի: 
 
Շարժական պատվաստումային խմբերը համալրված են թե «ԱստրաԶենեկա» և «Սպուտնիկ-Վի» պատվաստանյութերով:
Հիշեցնենք, որ «ԱստրաԶենեկա»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով: 
 
Իսկ «Սպուտնիկ-Վի»-ով պատվաստումները նախատեսված են ռիսկի խմբերի անձանց, մասնավորապես` 18-ից 54 տարեկան բուժաշխատողների, 18-ից 54 տարեկան քրոնիկ հիվանդների, 18-ից 54 տարեկան սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար:
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 85 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար