Թուրքիան ու Ադրբեջանը եթե ոչ «դե յուրե», գոնե «դե ֆակտո» փորձելու են հասնել Սյունիքի նկատմամբ ազդեցության հաստատման. Բենիամին Պողոսյան


Թուրքիան ու Ադրբեջանը եթե ոչ «դե յուրե», գոնե «դե ֆակտո» փորձելու են հասնել Սյունիքի նկատմամբ ազդեցության հաստատման. Բենիամին Պողոսյան

  • 06-05-2021 20:05:18   | Հայաստան  |  Քաղաքական



Թուրքիան և Ադրբեջանը կենսականորեն շահագրգռված են, որպեսզի Սյունքիում տեղի ունենա հայ բնակչության նվազում, չասեմ հայաթափում, որ այնտեղ նրանք կարողանան առնվազն տնտեսական ներթափանցում ունենալ, իսկ տնտեսական ներթափանցմանը զուգահեռ գուցե որոշակի քանակությամբ թուրք և ադրբեջանցի բնակչություն հայտնվի Սյունիքում: Այս մասին «Նոյյան Տապան»-ի «Քննարկում» հաղորդաշարի ժամանակ նշեց Քաղաքական գիտությունների հայկական ասոցիացիայի ղեկավար, պատմական գիտությունների թեկնածու Բենիամին Պողոսյանը:
 
Ըստ նրա` երկարաժամկետ ապագայում էլ Թուրքիան ու Ադրբեջանը եթե ոչ  «դե յուրե», գոնե «դե ֆակտո» փորձելու են հասնել Սյունիքի նկատմամբ ազդեցության հաստատման: «Սա ակնհայտ է, և կարծում եմ, այս նպատակին հասնելու համար նրանք տարբեր միջոցներ կօգտագործեն: Դրանից առաջինը բնակչության շրջանում վտանգի զգացողություն ստեղծելն է, որ Սյունիքի բնակչի համար ֆիզիկական անվտանգության հարց առաջանա: Մյուս կողմից էլ նրանք փորձելու են ցույց տալ, թե իբր ինչ ապագա կա այդտեղ, որ մարդիկ սկսեն մտածել Սյունիքից տեղափոխվելու մասին: Այսինքն, հագեբանական ճնշումներ կլինեն»,- ասաց նա:
 
Պողոսյանը նաև ընդգծեց, որ Թուրքիան հասկանում է, որ դա մի քնաի ամսում չի կարող լինել, և նրանք երկար կարող են խաղալ` 5,10 տարի հետո էլ եթե Սյունիքը հայտնվի նրանց վերահսկողության տակ, կարծում եմ, գրեթե իդեալական տարբերակ է Թուրքիայի համար:
 
Առավել մանրամասն` տեսանյութում 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական