Հավատարիմ ենք մեր դաշնակցի՝ Հայաստանի անվտանգության ապահովմանը. Լավրով

06-05-2021 19:43:16   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանը հավատարիմ է իր դաշնակից Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովմանը: Այս մասին Լավրովն ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում, փոխանցում են ՀՀ կառավարությունից:
 
«Մենք հավատարիմ ենք մեր դաշնակցի՝
Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովմանը: Այդ մասին խոսվել է և՛ նախագահ Պուտինի հետ Ձեր ունեցած զրույցներում, և՛ այն շփումներում, որոնք պարբերական և ինտենսիվ են մեր պաշտպանական գերատեսչությունների միջև: Այստեղ նույնպես որևէ կասկած լինել չի կարող»,- ասել է Լավրովը:
 
Նախարարը հիշեցրել է, որ գալիք տարում Հայաստանն ու Ռուսաստանը նշելու են դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը, Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության հիմնարար պայմանագրի 25-ամյակը:
 
«Այն առանցքային փաստաթուղթ է, որը սահմանում է մեր երկարաժամկետ հարաբերությունները, և որն արդեն հետևողականորեն իրագործվում է բոլոր ուղղություններով՝ լինի դա տնտեսություն, քաղաքական կապեր, կամ ռազմական, ռազմատեխնիկական համագործակցություն»,- նշել է Սերգեյ Լավրովը:
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 94 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար