Հավատարիմ ենք մեր դաշնակցի՝ Հայաստանի անվտանգության ապահովմանը. Լավրով


Հավատարիմ ենք մեր դաշնակցի՝ Հայաստանի անվտանգության ապահովմանը. Լավրով

  • 06-05-2021 19:43:16   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանը հավատարիմ է իր դաշնակից Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովմանը: Այս մասին Լավրովն ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում, փոխանցում են ՀՀ կառավարությունից:
 
«Մենք հավատարիմ ենք մեր դաշնակցի՝ Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովմանը: Այդ մասին խոսվել է և՛ նախագահ Պուտինի հետ Ձեր ունեցած զրույցներում, և՛ այն շփումներում, որոնք պարբերական և ինտենսիվ են մեր պաշտպանական գերատեսչությունների միջև: Այստեղ նույնպես որևէ կասկած լինել չի կարող»,- ասել է Լավրովը:
 
Նախարարը հիշեցրել է, որ գալիք տարում Հայաստանն ու Ռուսաստանը նշելու են դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը, Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության հիմնարար պայմանագրի 25-ամյակը:
 
«Այն առանցքային փաստաթուղթ է, որը սահմանում է մեր երկարաժամկետ հարաբերությունները, և որն արդեն հետևողականորեն իրագործվում է բոլոր ուղղություններով՝ լինի դա տնտեսություն, քաղաքական կապեր, կամ ռազմական, ռազմատեխնիկական համագործակցություն»,- նշել է Սերգեյ Լավրովը:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play