Հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով պահպանվել է կայուն իրավիճակը


Հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով պահպանվել է կայուն իրավիճակը

  • 06-05-2021 20:42:03   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Մայիսի 5-ին և 6-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակը պահպանվել է: Սահմանային միջադեպեր չեն արձանագրվել, տեղեկանում ենք ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
 
ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս սահմանային միջադեպեր չեն արձանագրվել:
 
ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահմանային իրավիճակը սահմանագոտու ամբողջ երկայնքով և կատարում առաջադրված խնդիրները:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն