Նոր շարժակազմով սկսեց աշխատել 74 համարի երթուղին


Նոր շարժակազմով սկսեց աշխատել 74 համարի երթուղին

  • 07-05-2021 10:41:05   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
13 նոր կոմպակտ ավտոբուսներով 74 համարի երթուղին վերսկսեց իր աշխատանքը: Վարորդները հատուկ համազգեստով են, հատուկ հրահանգավորված են երթևեկության ընթացքում չծխելու և հեռախոսով չխոսելու պահանջի մասին։ 74 համարն անցնում է Դավթաշենի 4-րդ թաղամասից՝ Հալաբյան փողոցով, Արշակունյաց պողոտայով, վերջնակետը՝ Էրեբունու զանգված (երթուղու մանրամասն նկարագրությունը՝ լուսանկարում)։ Երթուղին կաշխատի առավոտյան 07.30-ից մինչև 23.00-ն։
 
Հիշեցնում ենք, որ պետք է վճարել նստելիս։ Մետաղադրամ ընդունող սարքը «վերցնում է» միայն 100 դրամանոցներ։ Եթե չունեք 100 դրամանոց, վարորդը սկզբնական շրջանում կարող է մանրել, բայց ցանկալի է ունենալ 100-դրամանոցը։ Շուտով կունենանք նաև էլեկտրոնային վճարման համակարգ:
 
Երևանի քաղաքապետարան
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play