Լևոն Արոնյանը մայիսի 8-ին հանդես կգա դասախոսությամբ


Լևոն Արոնյանը մայիսի 8-ին հանդես կգա դասախոսությամբ

  • 07-05-2021 17:57:24   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Մայիսի 8-ին Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը տեղի կունենա հանդիպում  գրոսմայստեր Լևոն Արոնյանի հետ, տեղեկանում ենք Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: 
 
Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի հաղորդմամբ, Արոնյանը հանդիպման ժամանակ հանդես կգա դասախոսությամբ, իսկ վերջում կպատասխանի հանդիսատեսի հարցերին: Համաճարակային իրավիճակից ելնելով կկազմակերպվի 2 հանդիպում` ժամը 13:00-15:00-ին՝ երեխաների ու պատանիների հետ,  ժամը 17:00-19:00-ին՝ երիտասարդության ու մեծահասակների հետ:
 
Մուտքն ազատ է, սակայն տեղերի սահմանափության պատճառով նախապես  պետք է գրանցվել:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն