Արցախի համար դժվար է պատկերացնել ավելի մեծ սպառնալիք, քան կարգավիճակի հարցն անորոշության մեջ պահելն է. Տիգրան Աբրահամյան


Արցախի համար դժվար է պատկերացնել ավելի մեծ սպառնալիք, քան կարգավիճակի հարցն անորոշության մեջ պահելն է. Տիգրան Աբրահամյան

  • 07-05-2021 16:01:43   | Արցախ (ԼՂՀ)  |  Մեկնաբանություն

Արցախի համար դժվար է պատկերացնել ավելի մեծ սպառնալիք, քան կարգավիճակի հարցն անորոշության մեջ պահելն է: Սա ուղիղ կապ ունի Արցախի անվտանգության հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը: Նա շարունակում է. «Եթե նկատի ենք ունենում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, մասնավորապես, պայմանավորվածությունների 5-ամյա ժամկետը, ապա պարզ է դառնում, որ յուրաքանչյուր հնգամյակում, չկարգավորված կարգավիճակի պայմաններում, նոր պատերազմի վտանգի առաջ ենք կանգնելու:
 
Թե ինչ գնով, ինչ կորուստներով է հնգամյակը մեկ երկարաձգվելու եռակողմ պայմանավորվածությունները, դեռ պարզ չէ, բայց որ դրա մշտական ռիսկերը տասնամյակներով ուղեկցելու են մեզ՝ ցավոք, միանշանակ է:
 
Գործող իշխանություններն այս հարցը ոչ միայն չկարողացան մտցնել եռակողմ հայտարարության փաստաթուղթ, այլ այսօր էլ գործուն քայլեր, միջոցներ չեն ձեռնարկում դրանք առաջնային օրակարգ հետ բերելու հարցում:
 
Այս պայմաններում, ռուսական կողմն էլ իր հերթին շարժվելու է այն ճանապարհով ու առաջնահերթություններով, որն առաջին հերթին տեղավորվում է իր ռեգիոնալ օրակարգում: 
 
Հայաստանը որպես կողմ՝ նույնիսկ իրեն վերաբերվող հարցերում,  բացակայում է, իսկ նոյեմբերի 9-ից հետո, մեզ հետ կապված բոլորը հարցերը, Ադրբեջանը, Թուրքիան, Իրանը և մյուսները խոսում ու քննարկում են ՌԴ-ի հետ»:
 
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play