3 միլիոն 523 հազար եվրոյի ներդրում` Վանաձոր և Լեռնապատ համայնքներում


3 միլիոն 523 հազար եվրոյի ներդրում` Վանաձոր և Լեռնապատ համայնքներում

  • 07-05-2021 13:37:06   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը շարունակում է իրականացնել Համայնքային ենթակառուցվածքների ծրագիրը (ՀԵԾ 2 ՓՈՒԼ 3), որի շրջանակներում Լոռու մարզի Վանաձոր և Լեռնապատ համայնքներում մեկնարկել են լայնածավալ աշխատանքներ։ 
 
Վանաձորում նախատեսվում է 
13,93 կմ ջրատար խողովակաշարի մոնտաժում, 3 ջրընդունիչների կառուցում, օրվա կարգավորիչ ջրամբարների և պոմպակայանի վերակառուցում, 22,87 կիլոմետր բաշխիչ ցանցի կառուցում և 9,79 կիլոմետր երկարությամբ ջրագծերի տնային միացումների մոնտաժում։ Ջրաչափական հորերի թիվը 1127 է։ Ծրագրի հաջող ավարտից հետո քսանչորսժամյա գրաֆիկով՝ խմելու ջուրը կհասնի Վանաձորի Բազում  և Դիմաց թաղամասերի և հարակից տարածքների` ավելի քան 4500 բնակչի։ Ներդրումը կկազմի 3 միլիոն 348 հազար եվրո։
 
 Լեռնապատում նախատեսվում է 
Օրվա կարգավորիչ ջրամբարի վերակառուցում, 6,8 կիլոմետր երկարությամբ բաշխիչ ցանցի վերակառուցում, մոնտաժվող մուտքագծերի երկարությունը կազմում է 1,5 կիլոմետր, անհատական տնային միացման ջրաչափական հորերի թիվը 151 է։ Ծրագրի հաջող ավարտից հետո, քսանչորսժամյա գրաֆիկով՝ խմելու ջուրը կհասնի Լեռնապատ համայնքի` ավելի քան 600 բնակչի։ Աշխատանքների իրականացման համար ներդրումը կկազմի 175 հազար 264 եվրո։ 
 
Արդյունքում Վանաձոր և Լեռնապատ համայնքներում  վերը նշված աշխատանքների համար նախատեսվում է իրացնել 3 միլիոն 523 հազար եվրո, որը տրամադրվում է ՀՀ կառավարության, Գերմանական վերակառուցման վարկերի բանկի (KFW) և Եվրոպական միության (Հարևանության ներդրումային գործիք) կողմից։ 
Նույն ծրագրի շրջանակներում շուտով աշխատանքները կմեկնարկեն նաև Լոռու մարզի Ամրակից, Անտառամուտ, Ձորագյուղ, Գուգարք, Հոբարձի, Վարդաբլուր, Կուրթան և  Վահագնի համայնքներում։ Լոռիում  այս փուլում նախատեսվում է ներդնել   6 միլիոն 963 հազար եվրո։ 
Համայնքային ենթակառուցվածքների ծրագիրը համակարգվում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից, ՏԿԵՆ Ջրային կոմիտեի մասնակցությամբ։
 
ՀՏԶՀ 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն