Վահան Քերոբյանը «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի սաների հետ զրուցել է Հայաստանի ապագայի մասին

07-05-2021 14:57:02   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն


 
Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը մայիսի 6-ին այցելել է «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիր։
 
Տնտեսության զարգացման գործում կարև
որելով Հայաստանում մարդկային կապիտալի զարգացումը և մարդկային տաղանդի առաջադիմության համար անհրաժեշտ նախադրյալների ձևավորումը՝ Վահան Քերոբյանը առաջնային է համարում նախարարության անմիջական կապը կրթական հաստատությունների հետ։ Այցի նպատակն էր ծանոթանալ ճեմարանի առօրյային, զրուցել սաների հետ, պատմել նախարարության գործունեության և իր ղեկավարման ընթացքում իրականացվող աշխատանքների մասին, նաև պատասխանել սաների բազմաթիվ հարցերին։   
 
Որպես կրթօջախի նախկին սան՝ Վահան Քերոբյանը կարևոր է համարել հանդիպումը ճեմարանի սաների և ուսուցչական կազմի հետ։ Նա ներկայացրել է էկոնոմիկայի նախարարության կողմից մշակված նոր տնտեսական հայեցակարգից հատվածներ և շեշտել, որ գիտելիքը մեր տնտեսական զարգացման շարժիչ ուժն է և մեր երկրում գիտելիքահեն տնտեսության ձևավորման անհրաժեշտությունն այսօրվա հրամայականն է։ 
«Հայաստանը  գիտության զարգացմանն այլընտրանք չունի, և չափազանց կարևոր է ապահովել այն՝ հենվելով տեխնոլոգիական և նորարարական կարողությունների զարգացման վրա, քանի որ միայն այդ դեպքում է հնարավոր ստեղծել  բարձրարժեք արդյունք և ունենալ ուժեղ տնտեսություն»,- նշել է Վահան Քերոբյանը և հավելել, որ այսօր հաջողելու համար բիզնեսին գիտական միտք է անհրաժեշտ․ այդ ներուժն ունենալու մտադրությամբ էլ պետք է առաջ շարժվել։ Նա հորդորել է ճեմարանի սաներին միշտ ձգտել հասնել առավելագույնին, դառնալ բարձրորակ և մրցունակ մասնագետներ, որպեսզի ապագայում կարողանան իրենց գիտելիքով և  մասնագիտական ներուժով ծառայել մեր երկրի տնտեսության զարգացմանն ու նպաստել Հայաստանի առաջընթացին։
 
«Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրը հիմնադրվել է 1990 թվականին։ Հատուկ օժտված և տաղանդավոր երեխաները Հայաստանից և  Սփյուռքից այստեղ ստանում են  լիարժեք և որակյալ կրթություն ճեմարանի  հեղինակային ծրագրով, որը մշակել է կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Ալիխանյանը:  Ճեմարանի առաքելությունն է կերտել ազգային հենքի վրա ձևավորված և համամարդկային արժեքներ կրող իսկական մտավորական և քաղաքացի: 
 
2010 թվականին ճեմարանը, տարածաշրջանում առաջինը, դարձել է «Ռաունդ Սքվեր» միջազգային դպրոցների համաշխարհային ասոցիացիայի լիիրավ անդամ («Ռաունդ Սքվեր»-ը հինգ մայրցամաքների 44 երկրներում 182 նորարական դպրոցների համաշխարհային ցանց է):
Ճեմարանի 1000 և ավելի շրջանավարտները սովորել և սովորում են Հայաստանի և աշխարհի առաջնակարգ բուհերում, նրանցից շատերը բարձրագույն դիրք և պաշտոններ են զբաղեցնում գիտության տարբեր բնագավառներում: 
 
         
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 126 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար