«Շախմատ հանուն ազատության» առցանց կոնֆերանս և շախմատի դեմո մրցաշար


«Շախմատ հանուն ազատության» առցանց կոնֆերանս և շախմատի դեմո մրցաշար

  • 07-05-2021 15:06:16   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) և Կուկի շրջանի շերիֆի գրասենյակի (Չիկագո, ԱՄՆ) կողմից ձեռնարկված «Շախմատ հանուն ազատության» ծրագրի նպատակն է շախմատի ներդրումը որպես տարբեր երկրների բանտերում կրթության և սոցիալական ներառման գործիք։ Նախագիծն իրականացվում է աշխարհի 12-րդ չեմպիոն Անատոլի Կարպովի հովանու ներքո:
 
Ծրագիրը կմեկնարկի մայիսի 11-ին առցանց կոնֆերանսով և դեմո մրցաշարով` մասնակից չորս երկրների` Հայաստանի, Ռուսաստանի, Իսպանիայի և ԱՄՆ-ի միջև, որին կհաջորդի հոկտեմբերի 13-14-ը անցկացվելիք «Բանտարկյալների համար միջմայրցամաքային շախմատի առցանց առաջնությունը»: 
 
Հիշեցնենք, որ «Արմավիր» ՔԿՀ-ում կայացած շախմատի առաջնության արդյունքում դատապարտյալներից ընտրվել են հինգ լավագույն խաղացողները՝ Շախմատի համաշխարհային առցանց կոնֆերանսին Հայաստանը ներկայացնելու համար։
 
Օրակարգ
 
Օր՝ մայիսի 11
Վայր՝ Հայաստանի շախմատի ակադեմիա
 
Ժ․16։30 – մամուլի ասուլիս, որի ընթացքում կներկայացվեն ծրագրի շրջանակներում նախկինում արված աշխատանքները, թիմի ձևավորման նախադրյալները և մի շարք այլ մանրամասներ։
Ժ․17։00 – դեմո մրցաշարի մեկնարկ
 Ժ․17։00 - 17։20 – Հայաստան – Իսպանիա խաղ
Ժ․17։30 – 17։50 – Հայաստան – Ռուսաստան խաղ
Ժ․18։00 – 18։20 – Հայաստան – ԱՄՆ խաղ
Ժ․18։30-19։00 – Հարց ու պատասխանի հնարավորություն լրագրողների և դատապարտյալների միջև
Ժ․19։20-19։30 – Մրցաշարի արդյունքների ամփոփում և փակման արարողություն
Ժ․19։30-20։00 – Առցանց հարց ու պատասխանի հնարավորություն միջազգային լրագրողների և դատապարտյալների միջև /հայ լրագրողները հնարավորություն կունենան հարցեր ուղղել ԱՄՆ, Ռուսաստանի և Իսպանիայի մրցաշարի մասնակից դատապարտյալներին/։
 
ԿԱՐԵՎՈՐ
 
Խստորեն արգելվում է թիմի անդամներին ազատազրկման վերաբերյալ որևէ հարց տալ:   
 
Արդարադատության նախարարություն
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play