Ռուսաստանաբնակ բարերար Էդգար Ադամյանը էնդոպրոթեզներ է նվիրաբերել Հանրապետական բժշկական կենտրոնին


Ռուսաստանաբնակ բարերար Էդգար Ադամյանը էնդոպրոթեզներ է նվիրաբերել Հանրապետական բժշկական կենտրոնին

  • 07-05-2021 15:28:03   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Ռուսաստանի Դաշնությունից ժամանած վնասվածքաբան-օրթոպեդները և «Էրեբունի» բժշկական կենտրոնի վնասվածքաբան-օրթոպեդ Գագիկ Բդոյանը  օրերս Հանրապետական բժշկական կենտրոնում Արցախի մասնագետների հետ  կատարել են անվճար վիրահատություններ:
 
Կոնքազդրային հոդի բարդ վիրահատական միջամտության համար 20 էնդոպրոթեզները ձեռք են բերվել ռուսաստանաբնակ բարերար, մեր  հայրենակից Էդգար Ադամյանի հովանավորությամբ:
 
Վնասվածքաբան-օրթոպեդները կատարել են 35 վիրահատություն՝ կոնքազդրային հոդի և ծնկահոդի էնդոպրոթեզավորում, ծնկան և ուսային հոդի արթրոսկոպիա:
 
Նախապես անցկացված խորհրդատվությունների միջոցով ընտրվել են համապատասխան հիվանդները: 
 Ռուսաստանից ժամանած մասնագետները հավելել են, որ այսօրինակ նախաձեռնություններով փորձում են իրենց աջակցությունը բերել Արցախին, որը շարունակական է լինելու:
 
 
ԱՀ ԱՆ
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն