Հայփոստը շրջանառության մեջ է դնում 4 նոր նամականիշ

07-05-2021 16:53:06   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն


Հայփոստ ընկերությունը շրջանառության մեջ է դնում 4 նոր նամականիշ, տեղեկանում ենք Հայփոստի լրատվական բաժնից:
 
Մեկ նոր նամականիշ՝ նվիրված «Միջազգային. Եվրոպա 2021. Վտանգված ազգային վայրի բնություն» թեմային
 
2021 թվականի մայիսի 7-ին շրջանառության մեջ է դրվում մեկ նամականիշ՝ նվիրված «Միջազգային. Եվրոպա 2021. Վտանգված ազգային վայրի բնություն» թեմային:
 
Նամականիշը թողարկվել է Եվրոպայի փոստային օպերատորների ասոցիացիայի (ՓոստԵվրոպա) անդամ-երկրների «EUROPA» ամենամյա միջազգային մրցույթի շրջանակներում: «EUROPA» նամականիշերը միտված են զարգացնելու Եվրոպայի փոստային օպերատորների միջև համագործակցությունը:
 
Նամականիշի վրա պատկերված է Հայաստանի Հանրապետության
Կարմիր գրքում ընդգրկված «Քարարծիվ» գիշատիչ թռչունը՝ հայկական լեռների խորապատկերին: 
 
Թողարկման օրը` 07 մայիսի 2021թ.
Դիզայնը՝ Ռեմ Սահակյանի
Տպարանը` Cartor, Ֆրանսիա
Չափսերը` 40,0 x 30,0 մմ
Մեկ թերթի վրա՝ 10 հ.
Տպաքանակը՝ 40 000 հ.
 
Երկու նոր նամականիշ՝ նվիրված «Հին աշխարհի ֆլորա և ֆաունա» թեմային
 
2021 թվականի մայիսի 6-ին շրջանառության մեջ են դրվում «Հին աշխարհի ֆլորա և ֆաունա» թեմային նվիրված երկու նամականիշ:
 
230 անվանական արժեքով նամականիշի
վրա պատկերված է «Տիտանոբոա» օձը, իսկ 280 անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է «Վելոցիրապտոր» դինոզավրը:
 
Թողարկման օրը` 06 մայիսի 2021թ.
Դիզայնը՝ Դավիթ Դովլաթյանի
Տպարանը` Cartor, Ֆրանսիա
Չափսերը` 40,0 x 24,0 մմ
Մեկ թերթի վրա՝ 10 հ.
Տպաքանակը՝ 40 000 հ. x 2
 
Մեկ նոր նամականիշ՝ նվիրված «Միսիոներներ․ Բոդիլ Բյորնի ծննդյան 150-ամյակը» թեմային
 
2021 թվականի մայիսի 5-ին շրջանառության մեջ է դրվում մեկ նամականիշ՝ նվիրված «Միսիոներներ․ Բոդիլ Բյորնի ծննդյան 150-ամյակը» թեմային: 
 
230 անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է նորվեգացի միսիոներ, հայոց ցեղասպանության ականատես Բոդիլ Բյորնը, ով Մեծ եղեռնի տարիներին խնամել և փրկել է հարյուրավոր անօթևան հայ երեխաների և կանանց:  
 
Թողարկման օրը` 05 մայիսի 2021թ.
Դիզայնը՝ Ռեմ Սահակյանի 
Տպարանը` Cartor, Ֆրանսիա
Չափսերը` 30,0 x 40,0 մմ
Մեկ թերթի վրա՝ 10 հ.
Տպաքանակը՝ 30 000 հ.
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 62 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար