Արցախի եկեղեցիներում կիրականացվի Ոգեկոչման կարգ, ապա կկատարվի Հանրապետական մաղթանք

07-05-2021 16:40:35   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն



Մայիսի 7-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանի և Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանի մայր եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ներսես Ասրյանի համատեղ մամլո ասուլիսը՝ մայիսի 8-ին և 9-ին նախատեսվող միջոցառումների վերաբերյալ։
 
ԱՀ ԿԳՄՍ նախարարի մամուլի քարտուղար Մ. Սարդարյանը տեղեկացնում է, որ ասուլիսի ընթացքում
ներկայացվել է կայանալիք միջոցառումների ծրագիրը, համաձայն որի՝ մայիսի 8-ին ժամը 18։00 նախատեսվում է Ոգեկոչման կարգ /հոգեհանգիստ/ մայրաքաղաքի և շրջանների եկեղեցիներում՝ ի հիշատակ Արցախյան ազատամարտում նահատակված հերոսների, ապա Խաչերթ Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին եկեղեցուց դեպի հուշահամալիր՝ Հայոց բանակի պահապան Աշոտ Երկաթ Սուրբ խաչի և ՊԲ հովանավոր Սուրբ Գրիգորիսի Խաչվառի առաջնորդությամբ:
 
Մայիսի 9-ին ժամը 11։00 Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին եկեղեցում կմատուցվի պատարագ և կկատարվի Հանրապետական մաղթանք։ Նույն օրը մայրաքաղաքում և հանրապետության բոլոր շրջաններում կանցկացվեն մի շարք մշակութային միջոցառումներ, մասնավորապես՝ մայրաքաղաքի Ստեփան Շահումյանի անվան պուրակում ժամը 12։00-15։00  նախատեսվում են  «Նաղաշ» ծրագիր-բաց դաս, ասմունք, ցուցահանդես և մի շարք այլ միջոցառումներ, իսկ շրջաններում դպրոցականների և երիտասարդների համար կկազմակերպվեն ռազմահայրենասիրական թեմայով ասմունքի, շարադրությունների մրցույթներ ու այլ ծրագրեր։ 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 55 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար