Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումները Հայաստանում կմեկնարկեն մայիսի 10-ին


Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումները Հայաստանում կմեկնարկեն մայիսի 10-ին

  • 07-05-2021 18:49:30   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը հայտարարում է՝ մայիսի 10-ից Հայաստանում կմեկնարկեն 2021թ․ Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումները, տեղեկանում ենք ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունից:
 
Միջոցառումները կանցկացվեն Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի թեմայի շրջանակներում և կներառեն թեմատիկ քննարկումներ, մշակութային միջոցառումներ, ինչպես նաև մարզային միջոցառումներ, որոնք կիրականացվեն Գյումրիում և Դեբետում: ՔՈՎԻԴ-19 համավարակով պայմանավորված սանիտարական նորմերի ու կանոնների բ համապատասխանությունն ապահովելու նպատակով միջոցառումները տեղի կունենան թե առցանց, և թե անցանց (օֆլայն) ձևաչափերով:
 
Եվրոպայի օրվա տոնակատարությունները կմեկնարկեն ճանապարհային անվտանգության, տարածաշրջանային զարգացման և շրջակա միջավայրի վերաբերյալ առցանց թեմատիկ քննարկումներով, որոնց կհաջորդեն մարզերում իրականացվող միջոցառումներ երիտասարդության և նորարարության, ինչպես նաև զբոսաշրջության թեմաներով։ Կլինեն նաև հոլոգրաֆիկ ցուցադրություններ, լուսանկարվելու տաղավարներ և առցանց երաժշտական կատարումներ:  Տոնակատարությունները կեզրափակվեն մայիսի 19-ին առցանց համերգով, որը կհեռարձակվի ԵՄ պատվիրակության սոցիալական մեդիա կայքերով:
 
Տոնակատարություններին կմիանան նաև Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների դեսպանությունները:
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը ցանկանում է լրատվամիջոցների ներկայացուցիչներին տեղեկացնել, որ COVID-19 համավարակով պայմանավորված անցանց միջոցառումներին մասնակցությունն այս տարի սահմանափակ է:
 
Այնուամենայնիվ, միջոցառումների մասին առավել մանրամասն տեղեկությունները կներկայացվեն Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության սոցիալական մեդիա հարթակներներում.
Facebook՝ https://www.facebook.com/eudelegationtoarmenia
Twitter՝ https://twitter.com/eu_armenia
Instagram՝ euinarmenia
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն