ՄԻՊ-ի աշխատակազմը հերքել է Արման Թաթոյանի հրաժարականի վերաբերյալ տեղեկությունները


ՄԻՊ-ի աշխատակազմը հերքել է Արման Թաթոյանի հրաժարականի վերաբերյալ տեղեկությունները

  • 07-05-2021 17:33:36   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հերքում է տարածված տեղեկությունները Արման Թաթոյանի հրաժարականի վերաբերյալ:
 
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ նշվում է. 
 
«Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հրաժարականի մասին այսօրվա հրապարակված տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում: Պաշտպանը որևէ առնչություն չունի քաղաքական որևէ գործընթացի հետ և գործում է բացառապես մասնագիտական, ապաքաղաքական աշխատանքի սկզբունքով»:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն