Հերթական մարտահրավերը, որին հակազդող չիք


Հերթական մարտահրավերը, որին հակազդող չիք

  • 07-05-2021 18:37:50   | Արցախ (ԼՂՀ)  |  Քաղաքական

Ալիևի հակահայկական հեռահար ցուցքը՝ նախագահական հրաամանգրով Շուշին պաշտոնապես հռչակում է Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք.  նպատակն է «վերականգնել քաղաքի պատմական դեմքը, մշակութային ավանդույթները․ ինչպես նաև միջազգային ասպարեզում այն ներկայացնել որպես Ադրբեջանի հարուստ մշակույթի, ճարտարապետության և քաղաքաշինության փայլուն մարգարիտ»: Հերթական մարտահրավերը, որին հակազդող չիք, դեռ ավելին՝ ԱԺ նիկոլաքայլականները սեփական սխալներն ու հանցավոր անգործունեությունն արդարացնելու համար թիրախավորում են իր աշխատանքի անշեղ պետական, ազգային ուղղվածությամբ միակը դարձող ատյանը՝ Մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակը՝ հանձին աննկուն Արման Թաթոյանի: Ուստի շարունակվում է նյարդալեզվաբանական ուղեղների ու սրտերի լվացման գործողությունը՝ ոչինչ էլ չի եղել, ամեն ինչ լավ է, տնտեսական աճ ունենք, ապագա կա, թուրքերի հետ վստահ ու լավ ենք ապրելու, Եռաբլուրի, 4000-ից ավելի պաշտոնական զոհերի, կորուսյալ ու պատանդառված գերիների, հաշմված այրերի, բռնազավթված Արցախի, սահմանակտոր Սյունիքի, Գեղարքունիքի ներկայի մասին մի մտածեք, նախկիններն են, մոռացե՛ք, ապագա կա՛, ապագա, անշուշտ, միշտ կա, միայն թե պարզել է պետք՝ ում համար և ինչպիսի.... մեր մարգարիտները խոզերի առաջ ենք թափել, ու ոտնակոխ են լինում, ծաղրի ենթարկվում, սրբություններն էլ շներին ենք տվել՝ Ավետարանի խոսքերին անհաղորդ ու անտեղյակ....
Այս նկարը կատարել եմ 2020 թ. հոկտեմբերի 19-ին Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու ռմբահարված տարածքից դուրս գալիս...
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play