Երեքի միավորումը լինելու է նրանց վերջնական տապալումը. Հայկ Սուքիասյան

07-05-2021 19:00:06   | Հայաստան  |  Քաղաքական





Եթե նախկին երեք նախագահները միավորվեն,
դա կլինի իրենց վերջնական տապալումը: Այս մասին «Նոյյան Տապան»-ի «Հրատապ հարցեր» հաղորդաշարի ժամանակ նշեց Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության փոխնախագահ, քաղաքագետ Հայկ Սուքիասյանը։ 
 
Ըստ նրա` եթե առանձին-առանձինն նրանցից թեկուզ մեկը շանս ունի, ապա երեքի  միավորումը ժողովրդի մեջ կամրապենդի այն միտքը, որ նրանք Հայաստանի հետ կապ չունեցող մարդիկ են, և իրենց միավորումը դիվելու է որպես միավորում ժողովրդի դեմ:
 
«Կարծում եմ` Հայաստանի համար ձեռնտու կլիներ, որ իրենք միավորվեին և տապալվեին: Ես ենթադրում եմ, այս մարդիկ հերթական անգամ որոշել են տորբետահարել Հայաստանում քաղաքական կյանքը, նորից անիմաստ ձևակերպումներով, որոնք քաղաքական կյանքի հետ կապ չունեն, լղոզել ամեն ինչ: Այս մարդիկ թույլ չեն տալիս, որ Հայաստանում խորհրդարանական համակարգը կայանա: Խարհրդարանը աշխատում է բևեռներով, բայց սա լղոզել են` համաձայնության կառավարություն, փրկիչների կառավարություն  ձևակերպումներով, հիմա էլ առավել անհեթեթ ձևակերպում են անում` ազգային և ոչ ազգային ուժեր»,- ասաց Սուքիասյանը: 
 
Այն դիտարկմանը, որ երկրորդ ու երրորդ նախագահները մերժել են Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկը, քաղաքագետը նկատեց` դա նշանակում է, որ երկրորդ ու երրորդ նախագահներն էլ են շատ լավ սոփեստությունների տիրապետում: 
 
Առավել մանրամասն` տեսանյութում 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Քաղաքական
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 309 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար