Խաղաղապահ զորախումբը վերադարձել է Հայաստան


Խաղաղապահ զորախումբը վերադարձել է Հայաստան

  • 07-05-2021 19:14:47   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Վերջին ամիսներին Լիբանանում խաղաղարար առաքելություն իրականացրած հայ զինծառայողները, զորախմբի հրամանատար, մայոր Կարեն Վարդանյանի գլխավորությամբ, վերադարձել են Հայաստան, տեղեկանում ենք պաշտպանության նախարարությունից: 
 
Օդանավակայանում խաղաղապահներին դիմավորել և գերազանց ծառայության համար շնորհակալություն է հայտնել զորամասի հրամանատարի տեղակալ, գնդապետ Ա. Ավդալյանը։
 
Հայրենիք վերադարձած խաղաղապահներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել մարտական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների հիշատակին:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն