Տասնութ անձ մեղադրվում է խուլիգանության համար

07-05-2021 20:28:54   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում կատարված բազմակողմանի  քննությամբ պարզվել է, որ 2020թ հուլիսի 27-ին Զարթոնք գյուղի բնակիչներից մեկի և համայնքի ղեկավարի տեղակալի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որին մասնակից են դարձել նրանց ընկերները։ Ժամեր անց վիճաբանությունը վերսկսվել է, որի ընթացքում կողմերը միմյանց նկատմամբ կիրառել են փայտե մահակներ, երկաթյա ձողեր,
ապակյա տարաներ, քարեր, ինչի արդյունքում նրանցից մեկին պատճառվել է ծանր, իսկ մի քանիսին՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Այս մասին հայտում են ՀՀ Քննչական կոմիտեից:
 
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ վերոնշյալ անձանցից մեկը 2020թ. հունվարի 3-ին նույնատիպ վիճաբանության է բռնվել հարևան գյուղի մի քանի այլ բնակչների հետ, որի ընթացքում նրանցից մեկին պատճառել է մարմնական վնասվածք:
 
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ միջադեպի 18 մասնակցի մեղադրանք է առաջադրվել, որոնցից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է գրավ, իսկ մյուսների նկատմամբ՝ ստորագրություն՝ չհեռանալու մասին: 
 
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 100 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար