ԱԺ անցնելու շեմը կուսակցությունների համար նվազեցվեց, դաշինքների համար՝ բարձրացվեց

07-05-2021 20:16:37   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



 ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` փաթեթն ընդունվեց միաձայն` 81 «կողմ» ձայնով:
 
Նախագծով կիջեցվի կուսակցությունների համար նախատեսված շեմերը`
5-ից դարձնել 4%-, իսկ դաշինքներինը` կբարձրացվի: Մինչև 3 կուսակցությունների դեպքում շեմը կդառնա 8%, իսկ 4 և ավելի կուսակցություններից բաղկացած դաշինքների դեպքում` 10 տոկոս:
 
Օրենսդրական փաթեթով օրենքի ուժով կամրագրվի Հանրային հեռուստաընկերությամբ նախընտրական բանավեճերի անցկացումը, կընդլայնվի հիմնադրամներից կատարվող ծախսերի ցանկը, էապես կնվազեցվի ԱԺ պատգամավորների թվի ավելացման հնարավորությունը:
 
Առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում նախագիծը լրամշակվել է. կատարվել են որոշ տեխնիկական փոփոխություններ:
 
««ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը հեղինակել է «Իմ քայլը» խմբակցությունը: Այն ստացել է Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դրական կարծիքը:
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 103 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար