Ազգային ժողովը դատապարտել է 1991թ. ադրբեջանական ԶՈՒ-ի իրականացրած «Կոլցո» օպերացիան

07-05-2021 20:54:37   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Հայաստանի Ազգային ժողովը խստորեն դատապարտել է 1991թ. Ոսկեպարի մատույցներում Ադրբեջանի զինված ուժերի իրականացրած «Կոլցո» օպերացիան, նշված է խորհրդարանի հայտարարության մեջ:
 
«30 տարի առաջ՝
1991 թվականի մայիսի 6-ին, «Կոլցո» օպերացիայի դավադիր գործողությունների արդյունքում Նոյեմբերյանի շրջանի ոստիկանությունը Ոսկեպարի մատույցներում ադրբեջանական զինված ուժերի (ՕՄՕՆ) կողմից ենթարկվեց ռազմական հարձակման և շրջափակման: Արդյունքում սպանվեցին 11 հայորդիներ, մյուսները՝ գերեվարվեցին և տեղափոխվեցին ադրբեջանական բանտեր, որտեղ խոշտանգումների ենթարկվելուց հետո սպանվեցին ևս երեք ոստիկաններ», - հիշեցնում է Ազգային ժողովը:
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 98 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար