Ազգային ժողովը դատապարտել է 1991թ. ադրբեջանական ԶՈՒ-ի իրականացրած «Կոլցո» օպերացիան


Ազգային ժողովը դատապարտել է 1991թ. ադրբեջանական ԶՈՒ-ի իրականացրած «Կոլցո» օպերացիան

  • 07-05-2021 20:54:37   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հայաստանի Ազգային ժողովը խստորեն դատապարտել է 1991թ. Ոսկեպարի մատույցներում Ադրբեջանի զինված ուժերի իրականացրած «Կոլցո» օպերացիան, նշված է խորհրդարանի հայտարարության մեջ:
 
«30 տարի առաջ՝ 1991 թվականի մայիսի 6-ին, «Կոլցո» օպերացիայի դավադիր գործողությունների արդյունքում Նոյեմբերյանի շրջանի ոստիկանությունը Ոսկեպարի մատույցներում ադրբեջանական զինված ուժերի (ՕՄՕՆ) կողմից ենթարկվեց ռազմական հարձակման և շրջափակման: Արդյունքում սպանվեցին 11 հայորդիներ, մյուսները՝ գերեվարվեցին և տեղափոխվեցին ադրբեջանական բանտեր, որտեղ խոշտանգումների ենթարկվելուց հետո սպանվեցին ևս երեք ոստիկաններ», - հիշեցնում է Ազգային ժողովը:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play