Միջոցառում՝ նվիրված պաշտպանության կոմիտեի կազմավորման տարեդարձին

08-05-2021 10:42:38   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն


 
Մայիսի 7-ին ՊՆ վարչական համալիրում կայացել է հանդիսավոր միջոցառում՝ նվիրված Հայաստանի Հանրապետության կառավարությանը կից պաշտպանության կոմիտեի կազմավորման 30-ամյակին:
 
 Պաշտպանության կոմիտեն՝ 1991 թվականի մայիսի 4-ին ձևավորված ռազմական ղեկավարման մարմինը, դարձավ ազգային բանակի կազմավորման կարևոր
հիմնասյուներից մեկը: Հայ ժողովրդի համար բախտորոշ և ծանրագույն ժամանակահատվածում Պաշտպանության կոմիտեն ստանձնեց մի շարք կարևոր գործառույթներ՝ կամավորականների հավաքագրում, ինքնաբուխ ձևավորվող պաշտպանական ջոկատների գործողությունների համակարգում, զենք-զինամթերքի արտադրության կազմակերպում, սահմանամերձ շրջանների բնակչության անվտանգության ապահովում և այլն: Պաշտպանության կոմիտեն գործեց մինչև 1992 թվականի փետրվարի 16-ը:
Բարձր գնահատելով կոմիտեի անդամների ներդրած ավանդը բանակաշինության գործում, պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը, կառույցի կազմավորման 30 ամյակի առթիվ, Պաշտպանության կոմիտեի կենտրոնական ապարատի անդամներին հանձնել է պատվոգրեր և գերատեսչական մեդալներ:  
 
ՀՀ ՊՆ
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 122 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար