Մայիսի 8-ը Կարմիր խաչի և Կարմիր մահիկի համաշխարհային օրն է


Մայիսի 8-ը Կարմիր խաչի և Կարմիր մահիկի համաշխարհային օրն է

  • 08-05-2021 12:26:37   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Կարմիր խաչի և Կարմիր մահիկի 2021թ․ համաշխարհային օրվա կարգախոսն է  #մենքանկասելիենք, որովհետև աշխարհն առավել ապահով և խաղաղ դարձնելու մեր միասնական նվիրումը կանգնեցնել հնարավոր չէ։ Կարմիր խաչի և Կարմիր մահիկի կամավորներն ու անձնակազմը համոզված են, որ աշխարհը փոխելու ներուժը մարդկանց ու համայնքների մեջ է։ Նրանք աշխատում են ամեն օր՝ համոզվելու համար, որ համայնքներն ունեն իրենց պաշտպանելու գիտելիքներ և միջոցներ, նվազեցնելու ռիսկերը և ապրելու ապահով ու արժանապատիվ: 
 
Կարևոր թվեր 
 
Աշխարհում 636 մարդուց 1-ը Կարմիր խաչի և Կարմիր մահիկի կամավոր է: 
 
2020 թ․ 650.5 միլիոն մարդ կամ յուրաքանչյուր 12 մարդուց 1-ը աջակցություն է ստացել առողջության և հիգիենայի կանոնների խթանման աշխատանքների արդյունքում։ 
106.2 միլիոն մարդու կամ յուրաքանչյուր 72 մարդուց 1-ի համար հասանելի ենք դարձրել ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունները: 
 
79.5 միլիոն մարդ կամ յուրաքանչյուր  97 մարդուց 1-ը ստացել է սնունդ և բնաիրային օգնություն: 
 
Ներկայիս համաշխարհային մարտահրավերների ծավալները երբեմն կարող են ճնշող թվալ: Սակայն համավարակի, հակամարտության, կլիմայի փոխոխությամբ պայմանավորված արտակարգ իրավիճակների և աղետների ու ռեսուրսների սղության ռիսկերին առերեսվող համայնքների համար ևս հույս կա։  Այդ հույսը ձևավորվում է աշխարհի մեծ ու փոքր համայնքներում՝ մի մարդու կողմից մյուսի հանդեպ արվող անհամար բարի գործերի շնորհիվ: 
 
Այնտեղ, որտեղ ճգնաժամ կա, ներկա է նաև Կարմիր խաչի ու Կարմիր մահիկի կամավորը՝ պատրաստ աջակցելու տուժածներին և հավաստիանալու, որ նրանք արագորեն վերականգնվում են, կարող են լինել ավելի դիմակայուն և ապրել արժանապատվորեն։Նրանց նվիրումը երբեք չի սասանվում, նրանց կարեկցանքը սահմաններ չունի:  
 
Համավարակը չի կանգնեցրել մյուս աղետներն ու ճգնաժամերը: Բազմաթիվ մարտահրավերներ լուծման են սպասում, և աշխարհով մեկ շատ համայնքներ վտանգված են: Բարության և աջակցության յուրաքանչյուր դրսևորում նշանակալի է՝ անկախ դրա չափից: Որպես աշխարհի ամենամեծ մարդասիրական ցանց՝ կարող ենք փաստել, որ այս անհատական գործողությունները, ստանալով հավաքական բնույթ, ունենում են գլոբալ ազդեցություն։ 
 
Այսօր՝ Կարմիր խաչի և Կարմիր մահիկի համաշխարհային օրվա առթիվ շնորհակալություն ենք հայտնում 14 միլիոն մեր կամավորներին, որոնք իրենց ժամանակն ու հմտությունները չեն խնայում իրենց համայնքն ավելի ապահով, ավելի դիմակայուն ու ավելի ներառական դարձնելու համար:  
 
Սա մարդասիրության ուժն է, և  #մենքանկասելիենք։
 
Շարժման բաղկացուցիչներն են․ Կարմիր խաչի և Կարմիր մահիկի 192 Ազգային ընկերությունները՝ 160 000 տեղական մասնաճյուղերով և շուրջ 14 միլիոն կամավորներով, ԿԽՄԿ-ն և ԿԽՄՖ-ն։  
 
Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման բաղկացուցիչները Հայաստանում․
 
Ազգային ընկերություն․ Հայկական Կարմիր խաչի ընկերություն
Գործունեությանն առավել մանրամասն կարող եք ծանոթանալ
 www.redcross.am  կայքից։
 
 
Կարմիր խաչի միջազային կոմիտեի պատվիրակությունը Հայաստանում
 
https://www.facebook.com/ICRCam ֆեյսբուքյան էջից։
 
www.ifrc.org կայքից։ 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն