Կոմանդոսին հետմահու շնորհվել է ազգային հերոսի կոչում


Կոմանդոսին հետմահու շնորհվել է ազգային հերոսի կոչում

  • 08-05-2021 15:21:25   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստրագրել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստեղծման և կայացման, հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների համար գեներալ-մայոր Արտուշ Թադևոսյանին (Արկադի Տեր-Թադևոսյան, Կոմանդոս) հետմահու Հայրենիքի շքանշանով պարգևատրելու մասին:
 
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից: 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն