Մայիսի 9-ին ԱԺ արտահերթ հրավիրեք և ճանաչեք Արցախի Հանրապետությունը. Թևան Պողոսյան

08-05-2021 16:32:09   | Հայաստան  |  Մեկնաբանություն



Քաղաքական-հասարակական գործիչ Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
 
«Հայրենիքն ու երկիրը վարի տվեցիք, մեր տոները հարամեցիք ու տապալեցիք, մեր տղաների արածը ջուրը լցրեցիք, ապականեցիք ձեր ինչ-որ անձնական
վրեժխնդրության համար` մոռանալով, որ պետական շահն ավելին է, քան անձնական վրեժը: Այս ամենի գնահատականը տալու են և´ ժամանակը, և´ պատմությունը, դե Աստծո դատաստանից էլ ոչ մեկս չենք խուսափելու: Բայց գոնե կարող եք ոգևորության մի սկիզբ դնեք՝ մայիսի 9-ին ԱԺ արտահերթ հրավիրեք և ճանաչեք Արցախի Հանրապետությունը: Չասեք կիրակի է, չասեք դե այսպես, դե այնպես, ... օրինակն էլ 1990-ի դեկտեմբերի 1-ի որոշումը: Դե արեք գոնե մի քայլ: Բայց ձեզ այդքան դուխ, պայքարի նվիրում որտեղի՞ց որ:
 
Հայրենական, Սարդարապատ, ...լոկ խոսքեր...
Հայրենիքը վերականգնելու և տղաների վրեժն առնելու պարտավորության ամրագրումը պիտի լինի Մայիսի 9-ի եռատոնի վերականգնման սկիզբը»։
 
 
 
Նոյյան տապան   -   Մեկնաբանություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 225 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար